Անվտանգ ևվ մրցունակ պետություն
ՀՀ-ն սեփական Հայրենիքում հայ ժողովրդի անվտանգությունը, զարգացումը և ինքնությունն ապահովելու բարձրագույն ձևն է։
Ոչ թե խոսք, այլ սեփական ճակատագիրը տնօրինելու կամք՝ ժամանակակից ուժեղ բանակով, մրցունակ տնտեսությամբ, համերաշխ և արարող հասարակությամբ։
Հայոց լեզուն և հայկական մշակույթը, ընտանիքն ու ավանդույթները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր գոյաբանական հիմքերն են։ Մենք պետք է լինենք արդիական՝ պահպանելով մեր արմատները։
Ներազգային համերաշխության վերականգնմամբ ապահովել հասարակության զարգացումը։
Հայաստանի գլխավոր ռեսուրսը մարդկային ներուժն է։ Պետությունը պետք է կառավարի արժանապատիվները։ Բոլորի համար արժանապատիվ աշխատանքը, որակյալ կրթությունը ազգային առաջնահերթություն են։
Հայաստանը բոլոր հայերի պետությունն է, Սփյուռքը՝ պետականաշինության մասնակից և ռազմավարական ուժը։